Հետաքրքիր փաստեր Ջազի մասըն/ անհատական նախագիծ

Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է, ինչը նշանակում է, որ այս օրը լավագույն առիթն է ջազի առաջացման պատմությունը բացահայտելու այդ պատմության հետքերով գնալու համար։

Բազմաթիվ աղբյուրներում նշվում է, որ ջազը ծնվել է Նոր Օռլեանում, որտեղից հին շոգենավերով Միսիսիպիով հասել է Մեմֆիս, Սենտ Լուիս և վերջապես Չիկագո ու Նյու Յորք: 

1917 թվականի փետրվարի 26-ին Նյու Յորքի Victor ֆիրմայի ստուդիայում հինգ սպիտակամորթ երաժիշտներ Նոր Օռլեանից ձայնագրեցին ջազի առաջին ձայնասկավառակը: Այդ իրադարձության նշանակությունը ջազի պատմության համար դժվար է գերագնահատել:

Ձայնասկավառակի թողարկումից հետո (մարտի 7-ին) ջազը մի քանի շաբաթում ուղղակի ապշեցրեց Ամերիկային, իսկ հինգ սպիտակամորթ երաժիշտները հայտնի դեմքեր դարձան:

Ջազի առաջին միջազգային օրը (International Jazz Day) նշվեց 2012 թվականին: Այն նշվում է ապրիլի 30-ին Դյուկ Էլինգթոնի ծննդյան օրը։

1939 թվականին հանրահայտ ջազ երաժիշտ Դյուք Էլինգթոնը իր բենդի հետ համերգային շրջագայութուններ էր կատարում եվրոպական մի քանի երկրներով։Իմանալով Հիտլերի՝ ջազի հանդեպ ոչ այնքան լավ տրամադրվածության մասին՝ նրանք շրջանցում են Գերմանիան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *