Կիսամյակային հաշվետվություն

Այս ամիսների ընթացքում եղել են շատ հետաքրքիր և հավես իրադարձություններ։ Առաջինը անհատական նախագծերն են։ Ամեն առարկայից տալիս են անհատական նախագիծ, ցանկացած թեմայով։ Ես կատարել եմ մաթեմատիկա, գրականություն(երկրորդ), ռուսաց լեզու(երկրորդ) առարկաներից, մինչ հիմա շարունակում եմ, դա շատ հավես և հետաքրքիր աշխատանք է:
ՖԼԵՇՄՈԲՆԵՐ
Նաև մենք կատարում ենք ֆլեշմոբներ ամեն ամիս տարբեր առարկաներից: Երբ լինում են դժվարություններ,  ընկերներով քննարկում ենք և գտնում պատասխանը։ Ֆլեշմոբներից ամենաշատը ինձ դուր է գալիս, լեզվի(գրականության), ռուսերենի ֆլեշմոբները։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Քոլեջում ես ընտրել եմ, վեբ-դիզայն բաժինը, իմ մասնագիտականը, առաջին կուրսում այդքան խորը չենք ուսումնասիրում իլյուստրատոր ծրագիրը, բայց երկրորդ կուրսում անցնելու ենք ոչ միայն իլյուստրատոր, այլ նաև ֆոտոշոփ։ Մեր աշխատանքներից ընտրում ենք լավագույնները, և կազմակերպում ցուցահանդես։ 
ԱՌԱՐԿԱՆԵՐ
Առարկաներից ես սկսեցի հասկանալ ֆիզիկա, դպրոցում չէի հասկանում, իսկ այստեղ՝ քոլեջում, մեր ուսուցչուհին այնքան մանրակրկիտ, կյանքի օրինակներով է բացատրում, որ ես սկսեցի հասկանալ։ Երաժշտության և պարի դասերին ես  սովորեցի շատ երգեր և պարեր։ Օրինակ՝ յարխուշտա, վեց ոտ, Ապարանի գյովնդ, էջմիածնի, փափուռի և այլն…
Լեզվի և գրականութան դասերին մենք կատարում ենք վարժություններ․ հավեսն այն է, որ ինտերնետում փնտրում ենք նյութը և հավելյալ գիտելիք ենք ստանում։ Գրականության ժամին կարդում ենք բանաստեղծություններ, պատմվածքներ և քննարկում ենք։ Ռուսերենի դասերին ես իմանում եմ այնքան  նորություններ ինձ համար, որ կյանքում չգիտեի։ Անգլերենի դասերին ես սիրում եմ, երբ կարդում ենք թոփիկներ և թարգմանում։ 
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ
Ֆիզկուլտուրայից ես ընտրել եմ վոլեյբոլը, իմ կարծիքով ես լավ եմ խաղում, պարապունքների չեմ գնացել, պարզապես բակում ընկերներիս հետ շատ խաղալով եմ սովորել։ Եվ այստեղ սովորում եմ մի քանի վոլեյբոլային հարվածների ձևեր։
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինձ մեր քոլեջում դուր է գալիս այն ճամփորդությունները, որոնք կազմակերպում են ուսուցիչները և ուսանողները։ Գնացել էինք Օրգովի ձորում Պարիս Հերունու ռադիոալեհավաքը տեսնելու։ Այդ ճամփորդությունն ինձ շատ-շատ է դուր եկել։ Տարվա սկզբին ՝ Մուտք ճամբարի օրերեին, հաղթահարել ենք Արագածի հարավային գագաթը, մասնակցել եմ Գյումրի կատարած եռօրյա ճամփորդությանը, եղել եմ Արատեսում և այդպես շատ հետաքրքիր ճամփորդություների եմ մասնակցել։ 
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. 
Քոլեջում երկրորդ կուրսեցու հետ ես սովորում եմ կորեերեն, և շատ շուտով գնալու եմ կիթառի պարապունքների:
ԿՅԱՆՔԸ ՔՈԼԵՋՈՒՄ ԵՎ ՔՈԼԵՋԻՑ ԴՈՒՐՍ
Քանի որ ես քոլեջում ունեմ շատ ընկերներ, ինձ ազատ և հանգիստ եմ զգում, իսկ քոլեջից դուրս համարյա ամեն օր փորձում եմ հանդիպել ընկերներիս հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *