Թղթե ականներ

Այսօր մենք այցելեցինք Հայաստանի ազգային պատկերասրահ《Թղթե ականներ》ցուցադրությանը։ Ինձ շատ դուր եկավ, որովհետև ես թուլություն ունեմ տարօրինակ պաստառների նկատմամբ։ Մենք մի փոքր շրջեցինք, ապա լսեցինք, թե ինչպես են ստեղծել պաստառները։ Պատմությունը լսելուց հետո, կատարեցինք խմբակային աշխատանք, ստեղծելով մեր սեփական պաստառը։

Ես շատ հիացած եմ մեր խմբակային աշխատանքի արդյունքներով։ Մեր պաստառը նվիրված է 2022 թվականի պատերազմին, որը շարունակվում է ներկայում։ Առաջին հայացքից դժվար է դատարկ թերթիկը իմաստով լրացնել, բայց կարծում եմ, որ մեր թիմը մեծ աշխատանք կատարեց։ Այդ պահին ես ինձ պատասխանատու էի զգում։ Դժվար է ինչ-որ արժեքավոր բան ստեղծել, երբ գտնվում ես պաստառներով լի այդքան գեղեցիկ դահլիճում։ Սակայն գլխավորը գործընթացից հաճույք ստանալն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *