Կիսամյակաին հաշվետվություն

Ես էլիզն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում վեբ-դիզայն բաժնում։ Եթե ճիշտն ասեմ, սկզբում ես այդքան էլ ուրախ չէի այստեղ ընդունվելուն, բայց այս ամիսների ընդացքում հասկացա, որ իմ կյանքը փոխվեց ավելի լավը, ես հանդիպեցի հրաշալի մարդկանց, ում հետ շատ մոտիկ եմ և կարծես ճանաչում ենք մի քանի տարի։ Ես կարողացա բացվել մարդկանց և ցույց տալ իմ իսկական եսը։ մուտք ճամբարին ես հաղտահարեցի Արագածը որից հետո ես ինձ շատ երջանիկ էի զգում և հպարտանում ինձնով։

Արագած

Այդ ճամփորդության ժամանակ ես ծանոթացա և ընտելացա շատ մարդկանց հետ։ Ճամփորդություներից հետո մենք արթեն գալիս էինք մեր դասերին։ Ծանոթացանք մեր ուսուցիչների հետ, սկզբում մի քանի հոգու այդքանել չսիրեցի, բայց հետո սիրեցի:

Մենք ունենք շատ հետաքրքիր նախագիծ «տնից տուն գյուղից գըուղ» գնալ այն ուսանողի տուն ով ապրում է քաղաքից դուրս։ Մենք արդեն գնացել ենք մեր կուրսի Տիգրանի և Նարեկի տուն։

Մենք նաև ընկեր Հեղինեի և ընկեր Նելիի հետ գնացիքն էրեբունի-բերդ ամրոց։ Մի ուրիշ օր մենք գնացինք Պատվելի Թամարի և Ընկեր Գայանեի հետ գնացիք մեր պատմության ուսուսչուհու, ընկեր Հեղինեի տուն, հարիսաի տոնի կապակցության։ Ծանոթացանք նրա տատիկի հետ, պատրաստեցինք հարիսա, որը շատ համեղ էր։ Ես գնացի եռօրյա ճամփորդության դեպի Արատես։ Մյուս ճամփորդությանը որը գնացել եմ Ընկեր Ելենաի և պատվելի Թամարի հետ դա Շիրակի մարզներ։

Իսկ մյուս եռօրյան գնալու եմ oդեպի Գյումրի։ Այստեղ սովորելուց ես իմացա Էկոլոգիա առարկաից ինչպես ստուգել ջուրը, իմացա թէ ինչ թույնավոր նյութեր են օգտագործում ապրանքների մեջ և այլն։ Իմ համար ամենադժվարը, դա մաթեմատիկան է, իսկ սիրածներից էկոլոգիա, գրականությունը երբ կարդում ենք տարբեր պատմվացքներ և հետո սկսում իրար հետ քնարկել, երաժշտությունը (իդեպ ես սովորեցի մեր հայկական պարերը, ամենաշատը սիրեցի իշխանածը)։ Նաև ավելացնեմ, որ անցյալ շաբաթ մեդիաուրբաթ միջոցառումն էր, որտեղ ցույց էինք տալիս մեր միասնական աշխատանքը։ Մի խոսքով ես շատ ուրախ եմ որ սովորում եմ այս քոլեջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *